Իրանի նախագահական ընտրություններում առաջատարը Ռոուհանին է

Իրանի նախագահական ընտրություններում առաջատարը Ռոուհանին է

PanARMENIAN.Net - Իրանի գործող նախագահ Հասան Ռոուհանին առաջատարն է երկրում ընթացող նախագահական ընտրություններում: 25,9 մլն քվեաթերթիկի հաշվառման արդյունքում նա հավաքում է 14,6 մլն քվե: Այդ մասին հայտարարել է երկրի ՆԳՆ Ընտրություևների անցկացման շտաբի պետ Ալի Ասգար Ահմադին:

Ըստ նրա, Ռոուհունիին հաջորդում է այաթոլլա Իբրահիմ Ռաիսին 10,1 մլն քվեով: Պահպանողականների թեկնածու Մոստաֆա Աղա Միրսալիմը, ըստ նախնական տվյալների, հավաքում է 297.200 ձայն, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի Թաբան՝ 139.300 ձայն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Reuters գործակալությունը, սեփական աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ Ռոուհանին 21,6 մլն ձայն է հավաքում 40 մլն քվեաթերթիկց 37 մլն-ի հաշվարկից հետո:

Ընտրատեղամասերը բացվել էին Իրանի բոլոր քաղաքներում մայիսի 19-ի առավոտյան: Նախագահական ընտրություններին զուգահեռ Իրանում անցնում են նաև քաղխորհրդների և խորհրդարանի թափուր տեղերի համար ընտրություններ: Ձայնի իրավունք ունի 56 մլն մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---