ԱԺ հանձնաժողովների նախագահները հայտնի են

ԱԺ հանձնաժողովների նախագահները հայտնի են

PanARMENIAN.Net - ԱԺ-ում հայտարարվել են մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկության արդյունքները:

Քվեարկությանը մասնակցել է 94 պատգամավոր: Առողջապահական և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հակոբ Հակոբյանը՝ 80 կողմ, դեմ՝ 13 ձայնով:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արմեն Աշոտյանը՝ 56 կողմ, 36 դեմ:

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է լինելու Վարդան Բոստանջյանը՝ 85 կողմ, 7 դեմ:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է լինելու Նաիրա Զոհրաբյանը՝ 73 կողմ, 17 դեմ:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Կորյուն Նահապետյանը՝ 81 կողմ, 11 դեմ: Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ՝ է լինելու Հրայր Թովմասյանը՝ 78 կողմ, 16 դեմ:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վարդևան Գրիգորյանը՝ 87 կողմ, 6 դեմ:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ Խոսրով Հարությունյան՝ 78 կողմ, 15 դեմ: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ Գագիկ Մինասյան՝ կողմ՝ 92, դեմ՝ 1:

Նիստի ավարտին ԵԼՔ դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ որոշ պատգամավորներ բաց են քվեարկել. «Խնդրում եմ ուշադրություն դարձնել և ապահովել գաղտնի քվեարկության իրավունքը»:

Ազգային ժողովը մայիսի 19-ին քվեարկության է դրել «ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծի երկու տարբերակը՝ ՀՀԿ-ի և ԵԼՔ դաշինքի: ՀՀԿ-ն նախատեսել էր ԱԺ մշտական հանձնաժողովների քանակը կրճատել՝ նախկինում առկա 12 հանձնաժողովի փոխարեն առաջարկելով 9 հանձնաժողով: ԵԼՔ դաշինքն էլ առաջարկել էր ունենալ 10 մշտական հանձնաժողով, այսինքն՝ պահպանել Մարդու իրավունքների հանձնաժողովը և այն ղեկավարել:

64 կողմ, 9 դեմ, 4 ձեռնպահ ձայների համամասնությամբ ընդունվել է «Հանրապետական» խմբակցության առաջարկած նախագիծը, ըստ որի, վեցերորդ գումարման Ազգային ժողովում կլինի թվով 9 հանձնաժողով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---