Երևանում ու մարզերում երեկոյան ժամերին անձրև է սպասվում

Երևանում ու մարզերում երեկոյան ժամերին անձրև է սպասվում

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում մայիսի 22-ին, 25-26-ը հիմնականում հյուսիսային շրջաններում՝ երեկոյան ժամերին, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության հաղորդմամբ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում մայիսի 22-ին, 25-26-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---