ԱՄՆ-ն ողջունում է Կոսովոյում ընտրությունների խաղաղ բնույթը, որտեղ հաղթեցին ժողովրդավարները

PanARMENIAN.Net - Ընտրական քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվառման արդյունքում, նոյեմբերի 17-ին Սերբիայի Կոսովո գավառում կայացած ընտրություններում հաղթել է Կոսովոյի Ժողովրդավարական կուսակցությունը Խաշիմ Տաչիի ղեկավարությամբ, որի օգտին քվեարկել է ընտրողների 34 տոկոսը: Կոսովոյի վարչակազմի ղեկավար Ֆաթմիր Սեյդիուի գլխավորած իշխանական կուսակցության` Կոսովոյի ժողովրդավարական լիգայի օգտին քվեարկել է 22 տոկոսը: Հավանաբար, հենց այդ երկու կուսակցություններն էլ կկազմեն կոալիցիոն կառավարություն: Ընդամենը ընտրություններին մասնակցել է ընտրողների շուրջ 45 տոկոսը, ընդ որում ոչ ալբանցիների մեծ մասը ընտրությունները բոյկոտել է: Այդպես, ըստ սերբական RTS հեռուստաալիքի, Կոսովոյի հյուսիսային համայնքներում, որտեղ սերբական բնակչության տոկոսը համեմատաբար մեծ է, ընտրություններին մասնակցել է ընդամենը 5 սերբ:



Ընտրությունները հինգերորդն են 1999 թվականից ի վեր, երբ սերբական զորքերը եւ վարչակազմը դուրս բերվեցին երկրամասից ՆԱՏՕ-ի ռազմական միջամտության արդյունքում: Տեղի օրենսդիր մարմնի` սկուպշչինայի 120 տեղին հավակնում էին 25 կուսակցություններ, որոնցից 14-ը ներկայացնում են երկրամասում բնակվող ազգային փոքրամասնություններին:



Հաղթանակած կուսակցության առաջնորդ Խաշիմ Տաչին հայտարարել է, թե եթե ինքը դառնա Կոսովոյի վարչապետ, ապա դեկտեմբերի 10-ից հետո կհայտարարի Բելգրադից երկրամասի անկախության մասին: Իր հերթին, ԱՄՆ-ն ողջունել է Կոսովոյում քվեարկության խաղաղ բնույթը, սակայն միեւնույն ժամանակ քննադատել է սերբական փոքրամասնության կողմից ընտրությունների բոյկոտը: Ինչպես հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մըքքորմակը, ԱՄՆ-ն ափսոսում է, որ Կոսովոյի սերբերը որոշել են բոյկոտել ընտրությունները, ինչին նրանց դրդել է Բելգրադի կառավարությունը, հաղորդում է «Deutsche Welle»-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---