2016-ին ավելի քան 30 մլն մարդ ներքին փախստական է դարձել

2016-ին ավելի քան 30 մլն մարդ ներքին փախստական է դարձել

PanARMENIAN.Net - Պատերազմները, բռնություններն ու բնական աղետները 2016-ին ստիպել են իրենց իսկ երկրներում փախստական դառնալ ավելի քան 31 մլն մարդու:

2016-ի ամեն վայրկյան մեկ մարդ ներքին փախստական է դարձել: Այդ մասին ասվում է Նյու Յորքում մայիսի 22-ին ներկայացված զեկույցում, որը կազմել են Փախստականների գործով նորվեգական խորհուրդն ու Ներքին տեղահանվածների դիտարկման կենտրոնը: Ընդհանուր առմամբ, ներքին տեղահանվածների քանակը հասնում է գրեթե 40 մլն, գրում է Deutsche Welle-ն:

Հակամարտությունները բնակության վայրերից փախուստի պատճառ են դարձել գրեթե 7 մլն տղամարդկանց, կանանց ու երեխաների համար: Առավել շատ են ներքին փախստականները Կոնգոյում՝ 920.000 մարդ, որին հաջորդում են Սիրիան (824 000) և Իրաքը (660 000):

Գրեթե 24 մլն մարդ պարտադրված է եղել հեռանալ մշտական բնակության վայրից բնական աղետների, այդ թվում, ջրհեղեղների, հրդեհների պատճառով: Խոսքն առաջին հերթին աղքատ երկրների բնակիչների մասին է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---