Ադրբեջանի եւ Հայաստանի ռազմական բյուջեների աճը մտահոգում է ԵՄ-ին

PanARMENIAN.Net - Քանի դեռ ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ չկա ոչ մի գոնե նախնական համաձայնագիր կողմերի միջեւ, պատերազմի հավանականությունը միշտ պահպանվում է, PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Իրավիճակը կարող է կայուն թվալ, սակայն միջադեպեր հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում լինում են գրեթե ամեն շաբաթ: Դա շատ վտանգավոր է, քանի որ կարող է մարտական գործողությունների պատճառ դառնալ: Պետք է ընդգծեմ, որ ԵՄ-ն չունի միջադեպերին հետեւելու մանդատ եւ մոտ ապագայում չի ունենա»,-ասել է նա:



Միեւնույն ժամանակ ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ մտահոգիչ է Ադրբեջանի եւ Հայաստանի ռազմական բյուջեների աճը: «Ադրբեջանն արագ զարգանում է եւ իրեն ուժեղ է զգում, սակայն դա չի նշանակում, որ նա կարող է լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով կամ տնտեսական ճնշման միջոցով: Ադրբեջանի այդ հույսերը չափազանցված են, Հայաստանը եւս զարգանում է, եւ բնականաբար, ավելացնում է ռազմական ծախսերը: Իրավիճակն աշխարհում մշտապես փոխվում է, եւ իրավիճակը, որը կայուն էր թվում 1-2 տարի առաջ, այժմ կարող է փոխվել: Ես կարծում եմ, որ այստեղ առիթ կա վերաիմաստավորելու իրավիճակը»,-նշել է Պիտեր Սեմնեբին:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    ---