22 մայիսի 2017 - 15:03 AMT
Թուրքիայում ռուս օդաչուին սպանողին 5 տարվա ազատազրկան են դատապարտել զենք պահելու համար

Ալփարսլան Չելիքը, որը ստանձնել էր ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանությունը, Թուրքիայում դատապարտվել է 5 տարվա ազատազրկման ապօրինի զենք պահելու համար: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Մուրադ Ուստյունդաղը:

2015-ի նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Փոխգնդապետ Պեշկովը կատապուլտի միջոցով դուրս նետվելով կործանվող ինքնաթիռից, հայտնվել էր ապստամբների ձեռքում` նրա ուղղությամբ կրակ են բացել ցամաքից:Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիքին ձերբակալել է Իզմիրում: Ինքը Չելիքը, բացատրելով գերի ընկած ռուս օդաչու Оլեգ Պեշկովի սպանությունը, հայտարարել էր, որ ոչնչացումից րոպեներ առաջ նա ռմբակոծում էր իր «թուրքմեն եղբայրներին»:

«Դատարանը չի քննել Չելիքի մեղսակցությունը ռուս օդաչուի մահվանը, այդ գործով քննությունը շարունակվում է»,-ասել է փաստաբանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Օդաչուի սպանությունից անմիջապես հետո Չելիքը ստանձնել էր դրա պատասխանատվությունը: Սակայն, քննության ժամանակ հայտարարեց, թե չի սպանել օդաչուին, իսկ իր ենթակա գրոհայիններին հրահանգել է չկրակել Պեշկովին:

2016-ի ապրիլին թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Չելիքին ապօրինի զենք պահելու և կրելու համար: Ինքը դատապարտյալը քննության ժամանակ ժխտել է ներկայացված մեղադրանքները:

Մինչդեռ 2016-ի հունիսին ՌԴ Դաշնության խորհրդի միջագային կոմիտեի փոխղեկավար Վլադիմիր Ջաբարովը հայտարարել էր, որ Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիքի դատապարտումն ապօրինի զենք կրելու համար Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլ չի լինի: