ՀՀ-ում բժիշկ-պացիենտ առցանց կապ կներդրվի

ՀՀ-ում բժիշկ-պացիենտ առցանց կապ կներդրվի

PanARMENIAN.Net - Հայաստանում բժիշկ-պացիենտ ինտերակտիվ առցանց կապ կարող է ստեղծվել: Հայաստանում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և բուժանձնակազմի համար ստեղծված թվային առցանց հարթակի հիմնադիր և սեփականատեր Ալեքս Շնայդերը:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում նա հավելվածը ներկայացրել է տնօրինությանը, բժիշկներին և ՀՀ-ում հավելվածի ներդրման և կիրարկման անմիջական պատասխանատու «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի ներկայացուցիչներին:

Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ, մանրամասն ներկայացնելով հավելվածի նպատակը, առաձնահատկություններն ու հնարավորությունները, Ալեքս Շնայդերը նշել է, որ, ստեղծելով բժիշկ-պացիենտ ինտերակտիվ առցանց կապ, հավելվածը պահպանում է պացիենտների տվյալների թվային բազայի և գաղտնիության սկզբունքները:

Հավելվածը հնարավորություն է տալիս հետաքրքրվել պացիենտի վիճակով, նրան հիշեցումներ ուղարկել դեղերի ընդունման մասին։ Իսկ պացիենտը կարող է ստանալ բժշկի խորհուրդները, նրա հետ պայմանավորվածություն ձեռք բերել հանդիպման կամ հետազոտություններ անցնելու մասին:

Հավելվածն օգտակար կարող է լինել հատկապես միգրանտների կամ մայրաքաղաքից հեռու բնակվող շահառուների համար: Արդեն իսկ առկա է դրա հայերեն տարբերակը, որը տեխնիկապես պատրաստ է ներդրման համար:

Հայաստանը կլինի աշխարհի 25 երկրից մեկը, որտեղ նախատեսվում է ներդնել հավելվածի փորձնական տարբերակը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---