Մոսկվայում կկայանա «Հայաստանի գաղտնիքները» նախագծի համերգը22 մայիսի 2017 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին ՌԴ գլխավոր բեմերից մեկում՝ Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Մեծ դահլիճում տեղի կունենա հայկական դասական երաժշտության ոլորտում տարվա գլխավոր իրադարձությունը՝ «Հայաստանի գաղտնիքները» նախագծի համերգը: Համերգի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի, Սերգեյ Բարխուդարյանի, Արո Ստեփանյանի ստեղծագործությունները: Համերգի նպատակն է հայկական դասական երաժշտության տարածումը: Հայտնի կոմպոզիտորների ստեծագործությունների հետ մեկտեղ կհնչեն նաև քիչ կատարվող գործեր: Համերգի կազմակերպիչներն են Միքայել Հայրապետյանի «Հայաստանի գաղտնիքները» նախագիծը և Ռուսաստանի Հայ երիտասարդների կոնգրեսը: Համերգը նվիրված է Սերգեյ Բարխուդարյանի ծննդյան 130-ամյակին և Արո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին: Ծրագրի հիմնական մասը կկազմի դաշնամուրի համար «Արամ Խաչատրյան. «Գայանե» և «Սպարտակ» բարլետների հատընտիր» հավաքածուի համաշխարհային պրեմիերան: Միքայել Հայրապետյանն ու «Հայաստանի գաղտնիքները» նախագիծը քարոզում են հայկական դասական երաժշտությունն ու հազվադեպ կատարվող հայ կոմպոզիտորներին՝ կազմակերպելով համաշխարհային պրեմիերաներով համերգներ, ձայնագրելով և թողարկելով հայկական ակադեմիական երաժշտության ձայնասկավառակներ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |