ԵՄ-ն հուսով է, որ Կոսովոյի անկախության հռչակումը ապակայունացնող գործոն չի դառնա Բալկաններում

PanARMENIAN.Net - «Ես հուսով եմ, որ Կոսովոյի անկախության հռչակումը ապակայունացնող գործոն չի դառնա Բալկաններում»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, ԵՄ-ն այդ հարցում ելնում է նրանից, որ Կոսովոյի խնդիրն առանձնահատուկ է: «Յուրաքանչյուր հակամարտություն իր պատմությունն, իր առանձնահատկությունն ունի եւ հարկավոր է գտնել համապատասխան լուծում յուրաքանչյուրի համար առանձին, պահպանելով միջազգային իրավունքի նորմերը: Կոսովոյի խնդրի լուծումը չպետք է ազդի այլ հակամարտությունների կարգավորման վրա, սակայն, հավանաբար, անխուսափելի է այն, որ Կոսովոն հույսեր եւ մտավախություններ կառաջացնի այլ չլուծված խնդիրների դեպքում: Այնուամենայնիվ, ԵՄ-ն կողմ է ցանկացած հակամարտության կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի տեսակետից»,-ընդգծել է դիվանագետը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    ---