Մանչեսթերում ահաբեկչության հետևանքով 19 զոհ կա, 50-ից ավելի վիրավոր

Մանչեսթերում ահաբեկչության հետևանքով 19 զոհ կա, 50-ից ավելի վիրավոր

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 19 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 50-ը: Այս մասին հաղորդում է BBC-ն։ Պայթյունները հնչել են մայիսի 22-ի երեկոյան՝ տեղի ժամանակով 22:35-ին:

Մանչեսթերի ոստիկանությունը մարզադաշտում կատարվածն արդեն իսկ ահաբեկչություն է որակել:

Հայտնի է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Նա տեղում մահացել է: Այդ մասին հայտարարել է ոստիկանապետ Յեն Հոփկինսը: Իրավապահները կարծում են, որ նա միայնակ է գործել, սակայն շարունակում են հետաքննել ահաբեկչի կապը մի խումբ մարդկանց հետ:

21.000 մարդ տեղավորող մարզադաշտում քաոս և խուճապ է սկսվել այն բանից հետո, երբ լսվել են պայթյունները, մարդկանց արագ տարհանել են։ Երգչուհի Արիանա Գրանդեն չի տուժել, քանի որ պայթյունները տեղի են ունեցել համերգի ավարտից հետո, երբ մարդիկ սկսել են լքել մարզադաշտը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---