Պիտեր Սեմնեբին համոզված է, որ կարելի է վստահելի հարաբերություններ հաստատել հայ եւ ադրբեջանցի ժողովրդների միջեւ

PanARMENIAN.Net - «Ես համոզված եմ, որ կարելի է վստահելի հարաբերություններ հաստատել հայ եւ ադրբեջանցի ժողովրդների միջեւ: Ես չգիտեմ, երբ իր վերջնական լուծումը կստանա ղարաբաղյան հարցը, սակայն շատ կարեւոր է, որ ժողովրդները կարողանան նորմալ շփվել մինչ լուծումը, այժմ»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, երբ հարեւան ժողովրդները չեն շփվում, ստեղծվում է աննորմալ եւ վտանգավոր իրավիճակ: «Լավագույն դեպքում արդեն սերունդ է մեծացել, որ չի ճանաչում միմյանց, վատագույն դեպքում` ստեղծվել է թշնամու կերպար: Եթե դա այդպես է, ապա գնալով ավելի դժվար կլինի ընդհանուր լեզու գտնել: Նույնը կարող եմ ասել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Իրավիճակը գրեթե նույնն է, սակայն այստեղ կարելի է ավելին անել: Թուրքիան առավել բաց պետք է լինի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա իր կողմից կարող է ընդունել այն թուրքական առաջարկները, որոնք չեն վերաբերում կարեւոր խնդիրներին: Ճիշտ է, շատ ավելի լավ եւ դյուրին կլիներ, եթե Թուրքիան անդամակցեր ԵՄ-ին, այն ժամանակ, Հայաստանը կլիներ եվրոպական մի երկրի հարեւան: Սակայն Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին շատ եւ շատ երկար գործընթաց է, եւ ոչ ոք չգիտի թե երբ այն կավարտվի»,-ասել է ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    ---