19 նոյեմբերի 2007 - 17:22 AMT
Գերմանական PEN-ակումբը պարգեւատրել է Հրանտ Դինքին Հերման Քեստների մեդալով հետմահու
Գերմանական PEN-ակումբի նախաձեռնությամբ հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը հետմահու պարգեւատրել է Հրանտ Դինքին Հերման Քեստների մեդալով: Դարմշտադտում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ մեդալը հանձնվել է Հրանտ Դինքի այրի` Ռաքելին: «Իմ ամուսինը պայքարում էր այն ուժերի դեմ, որոնք նրանից զորեղ էին, նա ցանկանում էր սեր եւ խաղաղություն ներշնչել մարդկանց: Սակայն մարդիկ դավաճան անվանեցին նրան եւ մեղադրեցին 301-րդ հոդվածով: Դա շարունակվում է նաեւ այժմ` նրա թերթը մեղադրում են «թուրքական ազգային ինքնությունը վիրավորելու համար»,-հայտարարել է Ռաքել Դինքը արարողության ժամանակ, գրում է «Ակոս» թերթը:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին իր թերթի գրասենյակի մոտ 17-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամաստի ձեռքով: Ավելի վաղ Հրանտ Դինքը քրեական պատասխանատվության է կանչվել 301 հոդվածով եւ դատապարտվել է վեց ամսվա պայմանական ազատազրկման: