Վրաստանի ընդդիմությունը որոշել է վերսկսել բողոքի ակցիաները

PanARMENIAN.Net - Միավորված վրացական ընդդիմությունը, որի մաս են կազմում ինը քաղաքական ուժեր, հայտարարել է, որ վերսկսում է բողոքի գործողությունները Թբիլիսիում: Այս անգամ ընդդիմադիրները մտադիր են պահանջել իշխանություններից ապահովել խոսքի ազատություն եւ եթեր վերադարձնել «Իմեդի» հեռուստաալիքը: Մոտակա ակցիան կայանալու է նոյեմբերի 25-ին: Այդ օրը իշխանությունների հակառակորդները երթ են ծրագրել Ռիկե հրապարակից մինչեւ խորհրդարանի շենքը, որտեղ նոյեմբերի սկզբին անցել են ընդդիմության բազմահազար հանրահավաքները: Որքան կշարունակվի հանրահավաքը խորհրդարանի մոտ, ընդդիմադիրները չեն ճշտել:



Ժողովրդական կուսակցության առաջնորդ Կոբա Դավիթաշվիլին կոչ է արել քաղաքացիներին մասնակցել ակցիային եւ այդպիսով ցույց տալ իշխանություններին, որ պայքարը չի դադարեցվել: «Մենք կընդգրկենք ողջ Թբիլիսին, ողջ Վրաստանը, եւ այդ պայքարը կավարտվի հաղթանակով հունվարի 5-ի ընտրություններում»,-հայտարարել է քաղաքական գործիչը:



Դրանից քիչ վաղ «Հանուն միասնական Վրաստանի» շարժման հիմնադիրներից մեկը, ընդդիմության առաջնորդ Գիա Թորթլաձեն հաղորդել է, որ միավորված ընդդիմությունը դադարեցնում է երկխոսությունը երկրի ղեկավարության հետ: Նրա խոսքերով, այդ քայլը կապված է նրա հետ, որ իշխանությունները շարունակում են հետապնդել ընդդիմության կողմնակիցներին եւ հրաժարվում են ազատել քաղբանտարկյալներին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---