ԻՊ-ն տեղափոխել է կենտրոնակայանը պաշարված Մոսուլից23 մայիսի 2017 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինները իրաքյան բանակի և աշխարհազորի ճնշման տակ տեղափոխել են կենտրոնակայանը Մոսուլի կենտրոնից Էլ Հավիջա, որը քաղաքից 170կմ հեռավորության վրա է: Այդ մասին հայտնել է աղբյուրը Քիրկուկի անվտանգության ուժերում: Էլ Հավիջա քաղաքը Քիրկուկի արևմուտքում է գտնվում: Քիրկուկը ԻՊ հսկողության տակ է 2014-ից: «ԻՊ բոլոր առաջնորդները Մոսուլից տեղափոխվել են Էլ Հավիջա գավառ: Կենտրոնակայանը տեղափոխվել է, քանի որ խմբավորումը Մոսուլի հին քաղաքում հավանաբար շուտով կպարտվի»,-ասել է աղբյուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մոսուլի գործողությունը մեկնարկել է 2016-ի հոկտեմբերից՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աջակցությամբ: Մայիսի 26-ին կոալիցիայի ներկայացուցիչը հայտարարեց, որ ԻՊ-ն Մուսուլում միայն 12 քկմ է վերահսկում: Քիրկուկ գավառի նահանգապետ Նաջմադդին Քարիմն ավելի վաղ հայտարարել էր, որ ԻՊ դեմ գործողությունը Հավիջայում կսկսվի ԻՊ-ից Մոսուլի և Անբար գավառի Հորդանանին և Սիրիային հարակից տարածքների ամբողջական ազատագրումից հետո: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |