ԵԼՔ-ը դիմել է գլխավոր դատախազություն ՀՀԿ շտաբի մերձակա աղբից հայտնաբերված փաստաթղթերի հարցով

ԵԼՔ-ը դիմել է գլխավոր դատախազություն ՀՀԿ շտաբի մերձակա աղբից հայտնաբերված փաստաթղթերի հարցով

PanARMENIAN.Net - ԵԼՔ խորհրդարանական խմբակցությունը ՀՀ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ուղարկել՝ մայիսի 12-ին, դաշինքի անդամների խոսքերով, Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբերից մեկում հայտնաբերված ընտրախախտումների մեխանիզմը նկարագրող փաստաթղթերի վերաբերյալ:

Դաշինքի ներկայացրած հաղորդումը նկարագրում է, ինչպես էին ԵԼՔ-ի անդամներն ու լրագրողները նկատել մարդկային կուտակումներ շտաբի մոտ, նկատել այնտեղից աղբը հանելու պահն ու վերցրել այն, ինչից հետո հայտնաբերել են ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ շտաբի ներկայացուցիչների համար ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ ինստրկուկցիաներ և այլ փաստաթղթեր:

«Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար: Հիմնվելով վերոգրյալի վրա` խնդրում եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-182-րդ հոդվածների կարգով քննարկել սույն հաղորդումը և հարուցել քրեական գործ», - նշվում է դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար ՆԻկոլ Փաշինյանի անունով ուղարկված հաղորդագրությունում:

Մայիսի 12-ին ԵԼՔ-ի հրապարակած տվյալների համաձայն, Տարոն Մարգարյանի Արաբկիրի շտաբի մերձակայքում աղբում գտնվել էին ՊՊԾ գնդի ծառայողների ցուցակ, տարածքների բարեկարգման վերաբերյալ խոստումների ցանկ, գումար բաժանելու վերաբերյալ շտաբի ակտիվիստների համար նախատեսված ուղեցույց ու այլ փաստաթղթեր:

Կարդացեք նաև. «Հարցնել տան ակտիվիստին ու առանձնանալ ննջարանում». ԵԼՔ-ն աղբից «ՀՀԿ փաստաթղթեր» է հանել

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---