20 նոյեմբերի 2007 - 12:36 AMT
Վ. Օսկանյան. Եթե մի կողմ դնենք արդարությունը, ապա Ղարաբաղի հարցը կարելի է կարգավորել հենց այսօր
Հայաստանի առաջ կանգնած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը` ըստ հնարավորության արագ, սակայն ոչ ամեն գնով, հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը Հայաստանի Հանրային Հեռուստատեսությանը: Նրա խոսքերով, «եթե հրաժարվենք մեր իրավունքներից եւ պատմական արժեքներից, մի կողմ դնենք արդարությունը, ապա Ղարաբաղի հարցը կարելի է կարգավորել հենց այսօր»: «Սակայն մենք կարմիր գիծ ենք անցկացրել, որից ներքեւ չենք կարող իջնել»,- ասել է Օսկանյանը: