Շահեն Հարությունյանը բժշկական ստուգում կանցնի հոգեբուժարանում

Շահեն Հարությունյանը բժշկական ստուգում կանցնի հոգեբուժարանում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ի գործով ազատազրկված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը պետք է բժշկական ստուգում անցնի հոգեբուժարանում: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառման միջոցով՝ տեղեկացնելով, որ համապատասխան գրությունը զինկոմիսարիատից է ստացել:

«3 օր պետք է մնամ հոգեբուժարանում։ Փաստորեն դեռ սովետական կարգերը շարունակվում են։ Պապիկիս եղբորը՝ Մարզպետ Հարությունյանին, սովետն է վեց ամիս պահել հոգեբուժարանում՝ այլախոհական գաղափարների և անկախական ձգտումների համար։ Հորս են երկու անգամ տարել հոգեբուժարան՝ քաղաքական հայացքների և ընդդիմադիր լինելու համար։ Հերթն ինձ էլ հասավ։

Հ.Գ. Թե՛ պապիկիս եղբոր, և թե՛ հորս նկատմամբ ինչքան էլ որ ճնշումներ են գործադրել, այնուամենայնիվ ի վերջո գրել են, որ առողջ մարդիկ են։ Չեն հասկացել մինչև հիմա, որ մեր գենը առողջ է, ուղղակի իրենք են նույն տականք դավաճանները՝ առաջ սովետի տեսքով, հիմա էլ՝ հայկական «սովետի» տեսքով։ Հիմք են ընդունել դատվածությունս ու որոշել են ուղարկել»,- գրել է Շահեն Հարությունյանը։

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվել 6 տարվա ազատազրկման: Վճիռը հոկտեմբերի 17-ին հրապարակել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանական չկիրառելու պայմանով:

Արթուր Մարգարյանը դատապարտվել է 6 տարի, Ալեք Պողոսյանը՝ 4, Արմեն Հովհաննիսյանը՝ 2, Ավետիս Ավետիսյանը՝ 5, Հայկ Հարությունյանը՝ 4 տարի 6 ամիս, Լիպարիտ Պետրոսյանը՝ 5, Միսակ Առաքելյանը՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով տուգանք, Մկրտիչ Հովհաննիսյանը՝ 4 տարի, Սևակ Մնացականյանը՝ 1 տարի 6 ամիս, Տիգրան Պետրոսյանը՝ 1, Վահե Մկրտչյանը՝ 7, Վարդան Վարդանյանը՝ 5 տարվա ազատազրկման: Պատժի սկիզբը համարվում է 2013-ի նոյեմբերի 5-ը:

 Ուշագրավ
Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում՝ թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի
Ազատյանը շեշտել է, որ ծնողները կասկածներ ունեն` Արգիշտի Քյարամյանը հրաման է ստացել գործընթացը դադարեցնել
ԿԽՄԿ-ն Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 34 հիվանդ
---