Մանչեսթերի մահապարտ ահաբեկչի անունը հայտնի է

Մանչեսթերի մահապարտ ահաբեկչի անունը հայտնի է

PanARMENIAN.Net - ՄԲ ոստիկանությունը հայտնել է մահապարտ ահաբեկչի անունը, որն ահաբեկչական ակտ է իրականացրել Մանչեսթեր քաղաքի մարզահամերգային համալիրում:

«Կարող ենք հաստատել, որ Մանչեսթերի ահաբեկչության կասկածյալը 22-ամյա Սալման Աբեդին է», - հաղորդում է «Ռիա նովոստին»։

Աղբյուրը նշում է, որ ահաբեկիչը ռումբը բերել է ուսապարկի մեջ:

Միևնույն ժամանակ, միջազգային լրատվամիջոցները՝ հղում անելով ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Անն Հիդալգոյին, հաղորդում են, որ Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը մայիսի լույս 24-ի գիշերը մարել են՝ ի հիշատակ Մանչեստերի մարզադաշտում ահաբեկչական հարձակման զոհերի:

«Հարձակվելով Մանչեստերի վրա՝ ահաբեկիչները ցանկացել են հարձակվել մեր ընդհանուր արժեքների վրա` հավատարմությանը ժողովրդավարությանը, ազատությանը, մարդասիրությանն ու համատեղ գոյակցությանը: Այդ սպառնալիքի հետ դեմ հանդիման՝ քաղաքները պետք է խոսեն մեկ ընդհանուր ձայնով», - ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ, քաղաքապետը հավելել է, որ փարիզցիներըզգացել են նույն ողբերգությունը և մնում են զոհերի հարազատների կողքին:

Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 22 մարդ, վիրավորվել՝ մոտ 60-ը:

Կարդացեք նաև՝Պայթյուն վերջին ակորդի ժամանակ. Ինչ է հայտնի Մանչեսթերի ահաբեկչության մասին, ինչը՝ դեռ ոչ

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---