20 նոյեմբերի 2007 - 14:49 AMT
Թբիլիսիում ՍՏՀԽՎ լիագումար նստաշրջանը` ծրագրված նոյեմբերի 19-21, կայանալու է դեկտեմբերին
Սեւծովյան Տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՍՏՀԽՎ) 30-րդ լիագումար նստաշրջանը կայանալու է դեկտոմբերի 10-12 Թբիլիսիում: ՍՏՀԽՎ լիագումար նիստի բացումը կայանալու է դեկտեմբերի 11-ին: Մասնկիցներին ողջույնի խոսք են ուղելու ՍՏՀԽՎ նախագահ, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն եւ ՍՏՀԽՎ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Արսենի Յացենյուկը:
Թբիլիսիում հանդիպմանը Վրաստանը նախագահությունը կազմակերպությունում կհանձնի Հունաստանին:
Նստաշրջանը ծրագրվում էր անցկացնել նոյեմբերի 19-21, սակայն տեղափոխվել է դեկտեմբեր Վրաստանում նոյեմբերյան իրադարձությունների եւ արտակարգ դրության պատճառով, հաղորդում է «Նովոստի-Գռուզիան»:
Հիշեցնենք, որ ՍՏՀԽՎ ստեղծվել է 1993 թվականի հունսիսին սեւծովյան պետությունների տնտեսական համագործակցությանը խորհրդարանական աջակցություն ցուցաբերելու եւ տարածաշրջանում քաղաքական կայունության ամրապնդման նպատակով: ՍՏՀԽՎ գերագույն մարմինը` գլխավոր նստաշրջաններն են, որոնք հերթականությամբ անցկացվում են մասնկից-երկրների մայրաքաղաքներում երկու տարին մեկ: Ռոտացիայի սկզբունքով նախագահությունը ՍՏՀԽՎ-ում անցնում է մի պետությունից մյուսին: ՍՏՀԽՎ միջազգային քարտուղարությունը գտնվում է Ստամբուլում: ՍՏՀԽՎ անդամներ են Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդավիան, Ռուսաստանը, Ռումինիան, Թուրքիան եւ Ուկրաինան: