ԶԼՄ-ներ. Բունդեսթագի պատգամավորները չեղարկել են այցը Թուրքիա24 մայիսի 2017 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Բունդեսթագի պատգամավորների խումբը չեղարկել է այցը Թուրքիա: Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոտը «Կանաչներից» և ևս 3 պատգամավոր պետք է այցելեին Անկարա, Դիարբեքիր և Ստամբուլ: Այցը պետք է կայանար մայիսի 25-28-ը: Պատվիրակությունը մտադիր էր քննարկել Թուրքիայում անցած հանրաքվեն և դրա հետևանքները Թուրքիայի ներքաղաքական զարգացման վրա և նրա հարաբերությունները ԵՄ հետ: Բունդեսթագի պատգամավորները պետք է հանդիպումներ ունենային թուրքական ԱԳՆ ներկայացուցիչների, խորհրդարանի նախագահության և պատգամավորների հետ: Այցելություն «Ինջիրլիք» ռազմակայան նախատեսված չէր, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Այցի չեղարկման պատճառները դեռևս հայտնի չեն, դրանց մասին Ռոտը կհայտարարի լրացուցիչ: Ավելի վաղ ԳԴՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հայտարարել էր, որ Թուրքիան իրազեկել էր նախարարությանը ծրագրվող այցից մեկ օր առաջ այն մասին, որ գերամանցի պատգամավորների այցը «Ինջիրլիք» անհնար է: Դրան հաջորդեց կանցլեր Մերկելի հայտարարությունն այն մասին, որ Գերմանիան կշարունակի այլընտրանք որոնել: Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը աջակցություն է խնդրել ԱՄՆ-ից «Ինջիրլիք» ռազմակայանի հարցում Թուրքիայի հետ վեճում ամերիկացի պաշտոնակից Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպմանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |