Թուրքիան վետո է դրել ՆԱՏՕ-ում Ավստրիայի հետ գործակցության վրա

Թուրքիան վետո է դրել ՆԱՏՕ-ում Ավստրիայի հետ գործակցության վրա

PanARMENIAN.Net - Թուրքիան վետո է դրել Ավստրիայի հետ ՆԱՏՕ-ի գործակցության վրա, որի հետևանքով դաշինքի համագործակցությունը կարգելափակվի ևս 4 տասնյակ երկրի հետ:

Որպես պատասխան միջոց ՆԱՏՕ-ի անդամները որոշել են փոխել պետությունների համագործակցության ընթացակարգը՝ թույլ տալով երկկողմ գործակցություն: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ համագործակցությունն Ավստրիայի հետ շարունակվելու է, անկախ թուրքական վետոյից: Ավստրիան իր հերթին դատապարտել է Թուրքիայի որոշումը՝ անպատասխանտու անվանելով այն:

«Թուրքիայի անպատախանատու պահվածքը միայն ամրապնդում է այն համոզմունքը, որ Թուրքիան դեռևս շատ հեռու է Եվրամիության անդամ դառնալուց»,-ասվում է Ավստրիայի պաշտպանության նախարար Հանս Փիթեր Դոսկոզիլի հայտարարության մեջ:

Ավստրիան ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն սերտորեն գործակցում է ռազմական դաշինքի հետ: Օրինակ, ավելի քան 400 ավստրիացի զինծառայող տեղակայված է Կոսովոյում: Թուրքական իշխանությունների վետո դնելու որոշման պատճառը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում խոչընդոտելու Ավստրիայի փորձերն են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---