Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը՝ ֆրանսիական «Մոնպելյեի» գլխավոր մարզիչ

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը՝ ֆրանսիական «Մոնպելյեի» գլխավոր մարզիչ

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը դարձել է ֆրանսիական «Մոնպելյեի» գլխավոր մարզիչը, ասվում է ֆուտբոլային ակումբի կայքէջում:

54-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Ժան Լուի Գասսեին, որը հեռացել էր պաշտոնից խաղաշրջանի ավարտին: Տեր-Զաքարյանին կօգնի նրա հետ ակումբ եկած Ֆրանկ Ռիզետտոն, գրում է «Ռ-Սպորտը»:

Տեր-Զաքարյանը 10 տարի խաղացել է «Մոնպելյեի» կազմում, իսկ 1996-1997թթ. 5 խաղ է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում: Մարզական կարիերայի ավարտին նա որպես մարզիչ աշխատել է «Մոնպելյեում» պատանեկան և երիտասարդական թիմերի հետ: Հետագայում Տեր-Զաքարյանը գլխավորել է ֆրանսիական «Նանտ» և «Կլերմոն» ակումբները: Խաղաշրջանի ավարտին Տեր-Զաքարյանը մարզել է «Ռեյմսը», որը նրա ղեկավարությամբ 7-րդն է հատել եզրագիծը Ֆրանսիայի 2-րդ դիվիզիոնում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---