Չեչնիայում 1942-ին զոհված 15 հայ զինվորի և սպայի մասունքներ են գտել

Չեչնիայում 1942-ին զոհված 15 հայ զինվորի և սպայի մասունքներ են գտել

PanARMENIAN.Net - Մարտի 23-ից ապրիլի 5-ը Չեչնիայի Նաուրի շրջանում «Թերեկ 2016» որոնողական աշխատանքների շրջանակում հայտնաբերվել են 70 խորհրդային զինվորի և սպայի մասունքներ, որոնք 1942-ին մասնակցել են մարտական գործողություններին Չեչնիայի տարածքում:

Հայտնաբերված մասունքների թվում են Հայկական ԽՍՀ-ից և խորհրդային այլ հանրապետություններից զորակոչված 15 հայ զինծառայողի մասունքները: Այդ մասին հայտարարել է որոնողական աշխատանքների ղեկավար Անդրեյ Ֆետիսովը, հայտնում է Ռուսարմինֆոն:

«Այժմ մենք որոնում ենք զոհվածների հարազատներին՝ իրազեկելու և հուղարկավորության արարողությանը հրավիրելու համար»,-ասել է Ֆետիսովը:

Ֆեստիսովը տրամադրել է հայ զինծառայողների ցուցակը, որոնց մասունքները հայտնաբերվել են.

1. Հարությունյան Սարգիս Կարապետի, 1923թ., ծննդավայրը՝ Նախիջևանի ԻՄ, Օրդուբադի շրջան, գ. Ռումշա: Զորակոչվել է ՀԽՍՀ Կիրովի զինկոմիսարիատից: 2. Ալիխանյան Համբարձում Սերգեյի, 1918թ., ծննդավայրը՝ Վրացական ԽՍՀ, ք. Թբիլիսի: Զորակոչվել է Վրացական ԽՍՀ 26 Կոմիսարների անվան զինկոմ-ից: 3. Ասպրյան Սանդրո Մուկուչև, ծննդավայրը՝ ՀԽՍՀ Իջևանի շրջան, գ.Գերասին: Զորակոչվել է ՀԽՍՀ Ալավերդիի շրջզինկոմիսարիատից: 4. Հակոբյան Եղիշ Հաբեթի, ծննդավայրը՝ Հյուսիսօսական Ինքնավար Հանրապետություն, ք. Օրջոնիկիձե 5. Ալեքսանյան Շայնիզար Մելոքի, ծննդավայրը՝ ՀԽՍՀ, զորակոչվել է ՀԽՍՀ-ից 6. Աբրահամյան Մակ Աբրահամի, ծննդավայրը՝ ՀԽՍՀ, ք. Երևան: Զորակոչվել է ՀԽՍՀ Երևանի ք. Մոլոտովի շրջանից: 7. Ղուկասյան Սպիրիդոն Գրիգորիի, ծննդավայրը՝ Վրաց. ԽՍՀ, Ծալկայի շրջան, գ. Մոլոտովո: Զորակոչվել է Ծալկայի զինկոմ-ից: 8. Գալստյան Աղաջան Արմ..., ծննդվայրը՝ ՀԽՍՀ, Վաղարշապատի շրջան, գ. Վերին Խաթունարխ: Զորակոչվել է ՀԽՍՀ Վաղարշապատի զինկոմ-ից: 9. Ղուկասյան Ալեքսանդր Հակոբի, ծննդավայրը՝ ՀԽՍՀ, ք. Լենինական: Զորակոչվել է ՀԽՍՀ Լենինականի զինկոմ-ից: 10. 10. Կարապետյան Եղիշ Օ..., ծննդավայրը՝ ՀԽՍՀ, ք. Երևան: Զորակոչվել է ՀԽՍՀ ք. Երևանի Սպանդարյանի զինկոմ-ից: 11. Ղահրամանյան Ղուկաս Զաքարի, ծննդավայրը՝ ՀԽՍՀ, Շամշադինի շրջան, գ. Ղըզլիբ: Զորակոչվել է ՀԽՍՀ Շամշադինի շրջանի զինկոմ-ից: 12. Մարգարյան Աղաբեկ Ավետիսի, 1911թ., ծննդավայրը՝ ՀԽՍՀ, Մարտունու շրջան, գ. Իսաքար: Զորակոչվել է ՀԽՍՀ Մարտունու շրջանի զինկոմ-ից: 13. Մուրադյան Հրանտ Մելիքի, ծննդավայրը՝ ք. Երևան: Զորակոչվել է ՀԽՍՀ Ք. Երևանի Բերայի անվան զինկոմ-ից: 14. Հովհաննիսյան Ալի Գրիգորիի, ծննդվայրը՝ ՀԽՍՀ, Հոկտեմբերյանի շրջան: Զորակոչվել է ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանային զինկոմ-ից: 15. Եսայան Գնունի Կամիսարի, 1923թ. , ծննդավայրը՝ Ստավրոպոլի երկրամաս, Մոլոտովի շրջան, զորակոչվել է Մոլոտովի շրջանային զինկոմ-ից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---