Մանչեսթերի ահաբեկչությունից հետո բրիտանացիների անվտանգությունը կապահովի բանակը

Մանչեսթերի ահաբեկչությունից հետո բրիտանացիների անվտանգությունը կապահովի բանակը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Էմբեր Ռադը հաստատել է, որ բրիտանական քաղաքների փողոցներում կտեղակայվի 3800 զինվորական՝ վարչապետ Թերեզա Մեյը փաստացի գործարկել է Temperer գործողության առաջին փուլը: Դա ենթադրում է, որ երկրում անվտանգության ապահովման գործին կլծվեն նաև զինվորականները: Զինվորները, սակայն, չեն ստանձնում զինված ոստիկանության գործառույթը, այլ ուղղակի օգնելու են ոստիկաններին:

Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 22 մարդ, վիրավորվել՝ մոտ 120-ը:

Ըստ Մեյի, ոստիկանապետը ինքը կկարողանա որոշել, թե ինչպես ավելի լավ օգտագործել զինվորականների ներուժը, հավանաբար, նրանք կպաշտպանեն զբոսաշրջային տեսարժան վայրերը, օդանավակայանները և այլ կարևոր օբյեկտներ, ինչպես նաև մեծ մարզական միջոցառումները կհսկեն, գրում է BBC-ին:

Մասնավորապես, նրանք, հավանաբար, կապահովեն Անգլիայի գավաթի անվտանգությունը «Ուեմբլի» մարզադաշտում: Խաղը կարող է գրավել ոճրագործների ուշադրությունը:

Մյուս ստորաբաժանումները կտեղակայվեն երկրի տարբեր շրջաններում:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը Մանչեսթերում ահաբեկչությունից հետո որոշել է բարձրացնել ահաբեկչական սպառնալիքի մակարդակը մինչև առավելագույն՝ կրիտիկական մակարդակը: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մայիսի 23-ին օրվա ընթացքում երկրորդ արտահերթ խորհրդակցության ժամանակ:Սա ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակի սահմանումն է պատմության մեջ երրորդ անգամ: Ոստիկանությունն ակնկալում է, որ այն երկար չի տևի: Վերջին անգամ կրիտիկական մակարդակը պահպանվել է 4 օր:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---