Վարչապետ. 2016-2017-ին տնտեսվարողների սնանկության 2100-ից ավելի վարույթ կա25 մայիսի 2017 - 13:48 AMT PanARMENIAN.Net - 2016-2017 թվականներին տնտեսվարողների կողմից մոտ 22 միլիարդ դրամ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով սնանկության 2100ից ավելի վարույթ կա: Ուսումնասիրությունների արդյունքները կառավարության մայիսի 25-ի նիստում ներկայացրել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով հարկային պարտավորությունների կատարման ապահովմանն ուղղված սնանկության վարույթներին: «Չնայած, որ որոշ տնտեսվարողների պարագայում հնարավոր էր կիրառել նաև սնանկության վարույթի այլընտրանքային միջոց: Սնանկության կառավարիչների գործունեության արդյունավետությունը բավարար չէ, իսկ սնանկության վարույթի տևողությունը՝ երկար»,- մեջբերում է A1plus.am-ը: Վարչապետի կարծիքով՝ խնդրահարույց է նաև այն, որ այդ ոլորտում հարկային պարտավորությունների մասով գույքի կամ դրամական միջոցների արգելադրումը կիրառվել է հայեցողաբար և ոչ համակարգված: Այս ամենը հաշվի առնելով՝ վարչապետը հանձնարարել է ՊԵԿ նախագահին 2 ամսվա ընթացքում ուսումնասիրել ու Կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային պարտավորությունների արտադատական կարգով վարչական բռնագանձման և ծանուցման ինստիտուտի, նաև համաչափ արգելադրման համակարգված կիրառման վերաբերյալ առաջարկություն, միաժամանակ ներկայացնել տնտեսվարողների սնանկության հատկանիշների գնահատման և դրանք բացահայտելու ՊԵԿ-ի գործիքակազմ: Երկրորդ կետով Կարապետյանը հանձնարարել է այս առաջարկները ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ներկայացնել առաջարկություն հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի տրամադրման հայեցողական լիազորությունների սահմանափակման և կանխատեսելիության բարձրացման վերաբերյալ: Վարչապետի հանձնարարականով՝ նաև փոփոխություններ ու լրացումներ կկատարվեն «Սնանկության» մասին օրենքում: Կուսումնասիրվի նաև ԴԱՀԿ-ի կողմից հարկային վարույթի տևողության և այլ գործնական օրենսդրական խոչընդոտները ու դրանց վերացման ուղղությամբ առաջարկներ կներկայացվի Կառավարության աշխատակազմ. «Այստեղ շատ կոշտ պետք է մտցնենք որոշակի համակարգ և խաղի կանոններ»: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |