Վրաստանի բնակչության միայն 3%-ն է Հայ առաքելական եկեղեցու հետևորդ25 մայիսի 2017 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Կրոնի հարցերի պետական գործակալությունը կազմել է բնակչության կրոնական նախապատվությունների քարտեզն ամբողջ երկրի մասշտաբով 2014-ի պաշտոնական վիճակագրական տվյալների հիման վրա: Ըստ դրանց, Վրաստանի բնակչության 83.4%-ն ուղղափառ է: Ուղղափառներին թվաքանակով հաջորդում են մահմեդականները՝ 10,74%, երրորդ տեղում Հայ առաքելական եկեղեցու հետևորդներն են՝ 2,94%-ով: Վրաստանի բնակչության միայն 0,52%-ն է կաթոլիկ, եհովայի վկաները կազմում են բնակչության 0,33%-ը, եզդիները՝ 0,23%-ը, հուդայականները՝ 0,04%-ը: «Այլ» բնորոշումն է ստացել բնակչության 1,8%-ը: Նրանց թվում են մարդիկ, որոնք հրաժարվել են պատասխանել դավանանքի մասին հարցին կամ այլ ավելի փոքր կրոնական խմբերի ներկայացուցիչներ են: Ըստ Վրաստանի վերջին մարդահամարի, երկրում մոտ 168.000 հայ է բնակվում: Հայերն ապրում են հիմնականում Ջավախքում՝ 81.000 և Թբիլիսիում՝ 53.000: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |