Տիմատիի երևանյան համերգի օրն ու վայրը հայտնի են26 մայիսի 2017 - 21:59 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանյան հայտնի ռեփեր Տիմատիի երևանյան համերգն այնուամենայնիվ կկայանա, ինչպես և խոստացել էր նախորդ՝ ձախողված համերգի կազմակերպիչ Jet Set ընկերությունը: PanARMENIAN.Net -ի հետ զրույցում ընկերության հիմնադիր տնօրեն Արման Ալեքսանյանը հայտնեց համերգի օրն ու վայրը: Այսպիսով՝ հայ հանդիսատեսը կարող է ներկա գտնվել ռեփերի համերգին հունիսի 8-ին Հանրապետության հրապարակում: Ալեքսանյանի խոսքով՝ համերգն անվճար կլինի բոլորի համար, սակայն արվել է ամեն ինչ, որպեսզի մայիսի 12-ի համերգին գնացած հանդիսատեսները կարողանան տեսնել երգչին հնարավորինս հարմար պայմաններում: Դեռ հայտնի չէ՝ ինչ տարբերություն կդրվի հին տոմսերով և առանց դրանց հանդիսատեսների միջև, սակայն ընկերության տնօրինությունը խոստանում է հնարավորինս գոհացնել բոլորին: Համերգի կայացման մասին լուրը հաստատել է նաև հենց ինքը Տիմատին՝ ինստագրամյան իր էջում տարածելով վիդեոուղերձ հայ հանդիսատեսին և նշելով համերգի օրն ու վայրը: Մայիսի 12-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել երաժշտական Black Star լեյբլի համերգն ընդլայնված կազմով: Երևան են ժամանել հայտնի ռուսաստանցի կատարողներ Տիմատին, L'One-ը, Мот-ը և հայազգի Քրիստինա Սին (Քրիստինա Սարգսյան): Համերգը կազմակերպել էր Jet Set ընկերությունը, որը 2015-ի դեկտեմբերին կազմակերպել էր Տիմատիի և L'One-ի առաջին համերգը Երևանում: Սակայն Տիմատին չկարողացավ ելույթ ունենալ տեխնիկական խնդիրների պատճառով, և նրա համերգը հետաձգվեց: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |