Մահացել է հայտնի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին27 մայիսի 2017 - 10:12 AMT PanARMENIAN.Net - 90 տարեկանում վախճանվել է հայտնի քաղաքագետ, սոցիոլոգ, ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի ազգային անվտանգության գծով խորհրդական Զբիգնև Բժեզինսկին: Նրա մահվան մասին հայտնել է դուստրը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Բժեզինսկին ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքականության մշակման խորհրդի անդամ է եղել 1966-1968թթ.: Բժեզինսկու մի առիրթով կարծիք էր հայտնել, մարդկությունը մուտք է գործում զարգացման նոր փուլ, որն արդեն պայմանավորված է ոչ թե սոցիալական հեղափոխություններով, այլ գիտատեխնիկական առաջընթացով։ Նրա աշխատություններից առավել հայտնի է նրա «Շախմատային մեծ տախտակը. ամերիկյան գերազանցությունը և նրա աշխարհառազմավարական հրամայականները»: Բժեզինսկին հեղինակել է նաև «Քաղաքական իշխանություն՝ ԱՄՆ/ԽՍՀՄ» (1964, Ս.Հանդինգստնի համահեղինակությամբ), «Վիթխարի կործանում։ Կոմունիզմի ծնունդը և մահը 20-րդ դարում» (1988), «Ազգային անվտանգության որոնումներում» (1988) աշխատությունները: 2012-ին Բժեզինսկին հայտարարեց, որ ԱՄՆ ռազմական միջամտությունը Սիրիայում կամ Իրանում, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի աշխարհաքաղաքական պայթյունի Մերձավոր և Միջին Արևելքի ողջ տարածաշրջանում, որի հետևանքներն իր վրա կզգա ողջ աշխարհը: Ըստ նրա, Իրանի հետ ԱՄՆ հարաբերությունների վատթարացումը կարող է աղետալի հետևանքներով պատերազմի հանգեցնել: «Ժողովրդավարությունը Սիրիա և Իրան արտահանելու ԱՄՆ փորձերը վտանգավոր երազանքներ են: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Անգլիայի և Ֆրանսիայի կողմից հաստատված մերձարևելյան պետությունների սահմանները կայունությամբ աչքի չեն ընկնում: Նույնիսկ տարածաշրջանի առավել կայուն երկրները` Թուրքիան և Իրանը, խոցելի են ներքին էթնիկական և կրոնական հակամարտությունների առաջ»,- ասել է Բժեզինսկին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |