Եգիպտական ավիացիան գրոհել է ԻՊ ճամբարները Լիբիայում![]() 27 մայիսի 2017 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Եգիպտական բանակը գրոհել է ջիհադականների ճամբարները Լիբիայում: Ավիահարձակման թիրախում է հայտնվել 6 ճամբար մերձափնյա Դերնա քաղաքում: Դա տեղի է ունեցել քրիստոնյաներին տեղափոխող ավտոբուսի վրա իսլամիստների հարձակումից հետո: Հարձակումը տեղի է ունեցել Էլ Մինյա գավառում, որը 250 կմ հեռավորության վրա է դեպի հարավ Կահիրեից: 28 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ, ևս 20 մարդ վիրավորվել է: Հարձակվողներին հաջողվել է թաքնվել: Քրիստոնյաները Եգիպտոսում մշտապես հայտնվում են հարձակումների թիրախում: Եգիպտոսի ՌՕՈւ արդեն 2015-ի փետրվարից պարբերաբար ռմբակոծել է ԻՊ ջիհադականներին Լիբիայում: Ավտոբուսի վրա հարձակման պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հայտարարել է, որ Եգիպտոսը չի հապաղի ահաբեկիչների թիրախները խոցելու հարցում ինչպես երկրում, այնպես էլ արտերկրում: Եգիպտոսում քրիստոնյաների դեմ հարձակումը դատապարտել են համաշխարհային առաջնորդները, այդ թվում Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հռոմի պապը: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |