Ռոնալդուն կամովին վերադարձրել է չվճարված հարկերի մի մասը27 մայիսի 2017 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն իր կամքով 6 մլն եվրո հարկ է վճարել դեռևս մինչ պաշտոնական մեղադրանքը հարկեր չվճարելու համար, գրում է Deutsche Welle-ն իսպանական Marca թերթի վրա հղումով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսպանիայի հարկային ծառայությունը մեղադրել է հայտնի ֆուտբոլիստին 2011-2013թթ. 15 մլն եվրո հարկ չվճարելու մեջ և հիմա լուծվում է այն հարցը, թե ինչ են համարվում նրա գործողությունները՝ վարչական խախտում թե հարկային հանցագործություն: Իսպանիայի ֆինանսների նախարարությունը հավանություն է տվել հարկային ծառայության պահանջին՝ նշելով, որ Ռոնալդուի արարքի որակավորման վրա կարող են ազդել այնպիսի գործոններ, ինչպիսիք են իր մեղքը ճանաչելն ու թաքցրած գումարը վճարելը: Թեև Ռոնալդուն գումարի մի մասն է վճարել միայն, դա նրան թույլ կտա խուսափել քրեական հետապնդումից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |