Ադրբեջանցի փորձագետ. Վրացականի անվան տակ երկիր է ներկրվում հայկական կարտոֆիլ ու ծիրան27 մայիսի 2017 - 11:16 AMT PanARMENIAN.Net - 2017-ի առաջին եռամսյակում Ադրբեջանը 60.000 տոննա կարտոֆիլ է ներկրել, ինչը 20 տոկոսով պակա է քան նախորդ տարի: Ներկրված կարտոֆիլի մեծ մասը Վրաստանից է: Ըստ փորձագետ Վահիդ Մագերամովի, Վրաստանն այնքան կարտոֆիլ չի աճեցնում, որ արտահանի՝ դա հիմնականում հայկական ծագման կարտոֆիլ է, որն էլ ներկրվում է Ադրբեջան: «Հայաստանից ոչ միայն կարտոֆիլ է ներկրվում, այլ նաև մանր եղջերավոր անասուն, ոչխար և նույնիսկ ծիրան...Սակայն, ըստ փաստաթղթերի այդ ամենը ներկայացվում է որպես վրացական ապրանք»,-ասել է փորձագետը, հայտնում է Meydan TV-ին: Ապրիլի 23-ին երևանյան խանութներից մեկում «Ադրբեջանի արտադրանք» գրությամբ արկղերի մեջ խնձորների լուսանկարը, այնուհետև՝ տեսանյութը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում: Ադրբեջանական խնձորի ներմուծման գործով ՊԵԿ պաշտոնյաներ են ձերբակալվել: Ձերբակալությունները կատարվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառք ստանալու, ապօրինի ճանապարհով հանրապետություն գյուղատնտեսական ապրանքներ ներկրելու և ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու հետևանքով պետությանը խոշոր վնաս պատճառելու դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում: Ընթերցեք նաև. Ադրբեջանական խնձորի ներմուծման գործով ՊԵԿ պաշտոնյաներ են կալանավորվել Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |