Ոստիկանություն. «Վերջին զանգի» օրը ոչ մի վթար չի գրանցվել![]() 27 մայիսի 2017 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին՝ «Վերջին զանգի» օրը ոչ մի վթար չի գրանցվել: Այդ մասին հայտարարել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում: «Բարեբախտաբար որևէ պատահար, միջադեպ ու տհաճություն չխաթարեց տոնականությունը: Ոչ մի վթար ու վրաերթ, հասարակական կարգի ու համակեցության կանոնների խախտման ոչ մի դեպք»,-ասվում է գրառման մեջ: Ըստ Ահարոնյանի, արդյունք տվեց և՛ ոստիկանության աշխատանքը մանկավարժների ու ծնողների շրջանում, և՛ զրույցները շրջանավարտների հետ, և՛ հասարարակական կարգի պահպանման ուժեղացված ծառայությունը: Ըստ նրա, այդ ամենի արդյունքում Երևանում «Վերջին զանգի» օրը նույնիսկ անչափահասների կողմից մեքենա վարելու դեպքեր չեն արձանագրվել: Նա հավելել է, որ մարզերում այդ պատճառով ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մոտ 100 տրանսպորտային միջոցների տերերը, որոնք չեն անսացել ոստիկանության հորդորներին ու կոչերին, ինչպես և հայտարարվել էր, ատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ: «Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում՝ ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 156 տրանսպորտային միջոց (66-ը՝ Երևան քաղաքում, 90-ը՝ մարզերում): Մարզերում 40 ավտոմեքենա վարել են անչափահասներ: Մարզերում՝ 29, իսկ Երևանում՝ 33 ավտոմեքենաների պատուհաններից կախված են եղել երեխաներ: 2 ավտոմեքենա եղել է առանց պետհամարանիշի: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |