ՌԴ ՊՆ. ԻՊ գրոհայինները պայմանավորվել են քրդերի հետ Ռաքքայից անարգել հեռանալու մասին27 մայիսի 2017 - 14:47 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» խմբավորումը պայմանավորվել է քրդերի հետ սիրիական Ռաքքայից անարգել հեռանալու մասին՝ Պալմիրայի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է աղբյուրը ՌԴ պաշտպանության նախարարությունում: Ըստ աղբյուրի, ռուս զինվորականները միջոցներ են ձեռնարկել կանխելու համար դա, գրում է ՌԻԱ Նովոստին: «Ըստ մի քանի անկախ աղբյուրների, Ռաքքայում «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» կազմում կռվող քրդական ջոկատների հրամանատարության և այդ շրջանում գործող ԻՊ խմբավորման առաջնորդների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նրանց համար անվտանգ «հարավային միջանցք» բացելու մասին: Ահաբեկիչներին հնարավորություն է տրվել անարգել հեռանալ քաղաքից, այն պայմանով, որ նրանք դեպի Պալմիրա կգնան»,-ասել է գործակալության աղբյուրը: Աղբյուրը հավելել է, որ տեղեկանալով այդ մասին, Սիրիայում ռուսական զորակազմի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել կանխելու համար գրոհայինների տեղաշարժը հարավային ուղղությամբ: Մայիսի 10-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարեց, որ ԱՄՆ-ն զենք կմատակարարի քրդերին, քանի որ քրդերը միակ ուժն են, որն առաջիկայում հաջողությամբ կպաշարի Ռաքքան: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սիրիայում գործող քրդական ջոկատներին սպառազինելու ծրագիրը: ԱՄՆ ՊՆ-ն լիազորություններ է ստացել զինելու Սիրիայի ժողովրդավարական ուժերի քրդական ջոկատներին ամեն անհրաժեշտ սպառազինությամբ՝ երաշխավորելու համար ԻՊ հանդեպ հաղթանակը Ռաքքայում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |