«Արմավիան» պետք է մեկ շաբաթ առաջ զգուշացնի Անկարային Թուրքիայի օդային տարածքը հատելու մասին

PanARMENIAN.Net - Թուրքիայի ավիացիոն իշխանությունները թույլ են տվել Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությանը չվերթեր իրականացնել Բեյրութի եւ Հալեպի ուղղությամբ երկրի օդային տարածքով: Չվերթերը թույլ են տրվել այն պայմանով, որ դրանց մասին ընկերությունը կտեղեկացնի թուրքական կողմին թռիչքից մեկ շաբաթ առաջ: Ըստ աղբյուրի, Բեյրութի եւ Հալեպի ուղղությամբ Թուրքիայի օդային տարածքով չվերթեր իրականացնելու թույլտվության հարցում կարեւոր դեր կատարեց Հայաստանի ԱԳՆ-ն, որն էլ բանակցում էր թուրքական կողմի հետ:



Հիշեցնենք, որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները նոյեմբերի 13-ից ի վեր օդային միջանցք չէին տրամադրում հայկական ընկերությանը Երեւան-Բեյրութ եւ Երեւան-Հալեպ չվերթեր իրականացնելու համար: Իր գործողությունները թուրքական կողմը պատճառաբանել է նրանով, որ ժամանակավորապես ի վիճակի չէ սպասարկել այդ ուղղությունների չվերթերը: Ընդ որում Թուրքիայի ավիացիոն իշխանությունները թույլ էին տալիս սիրիական եւ լիբանանյան ավիաընկերություններին չվերթեր իրականացնել Երեւան, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---