22 նոյեմբերի 2007 - 15:05 AMT
Միխաիլ Սահակաշվիլին պաշտոնաթող կլինի նոյեմբերի 25-ին
Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, որը մտադիր է մասնակցել հունվարի սկզբին կայանալիք վաղաժամ նախագահական ընտրություններին, պաշտոնաթող կլինի նոյեմբերի 25-ին: Այդ մասին հաղորդել է նախագահի մամլո ծառայության ղեկավար Վանո Նոնիաշվիլին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մ.Սահակաշվիլին պաշտոնաթող կլինի նոյեմբերի 26-ին:

«Նոյեմբերի 26-ին Վրաստանի նախագահը պետք է արդեն չզբաղեցնի այդ պաշտոնը: Մոտակա մի քանի օրերին Միխաիլ Սահակաշվիլին կարեւոր հանդիպումներ ունի իր եվրոպացի գործընկերների` Լեհաստանի եւ Լիտվայի նախագահների հետ, որոնք Վրաստանում կլինեն «վարդերի հեղափոխության» 4-րդ տարեդարձի տոնակատարության օրերին` նոյեմբերի 23-24-ին»,-ասել է Վ.Նոնիաշվիլին:

Նրա խոսքերով, ելնելով դրանից, նախագահը դեռեւս պետք է կատարի իր պաշտոնական պարտականությունները: Պաշտոնը թողնելուց հետո, ըստ սահմանադրության, նախագահի լիազորություններն ավոտմատ կերպով անցնում են խորհրդարանի խոսնակին: Պաշտոնաթողությունից հետո Մ.Սահակաշվիլին կսկսի պաշտոնական նախընտրական ծրագիրը, որպեսզի առաջադրվի երկրորդ ժամկետի համար հունվարի 5-ին կայանալիք ընտրություններին, հաղորդում է «Նովոստի-Գռուզիան»: