Սվիտալսկի. «Ցանկանում ենք, որ մեր փոխանցումները ՀՀ-ին մասնավոր գրպաններում չհայտնվեն»27 մայիսի 2017 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Եվրոպական միության դրամաշնորհների գործով չարաշահումների դեպքերը բացահայտվել են հենց ԵՄ պատվիրակության կողմից և հետաքննությունը վարել է ԵՄ հակակոռուպցիոն գործակալությունը։ Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Մենք ՀՀ կառավարությանն ամեն տարի 30 միլիոն եվրո ենք փոխանցում և ցանկանում ենք, որպեսզի այդ գումարները մասնավոր գրպաններում չհայտնվեն»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը: Սվիտալսկին հավելել է, որ դեպքերի հետագա ընթացքը կորոշեն հայաստանյան արդարադատության համակարգն ու իրավապահ մարմինները։ Նրա խոսքով, ԵՄ-ն մեծապես սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողություններին և նրանց վերջին հասցեական հայտարարությանը՝ ուղղված Ադրբեջանին։ «Մենք հավատում ենք, որ ստատուս քվոն այլևս հնարավոր չէ պահպանել։ Մենք հավատում ենք, որ հրադադարի ռեժիմը պետք է հարգվի, և այս հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի։ Մենք հավատում ենք, որ շփման գծում հարկ է իրականացնել հետաքննության և վստահության իրականացման մեխանիզմներ։ ԵՄ պատրաստ է վերականգնման համար աջակցություն տրամադրել այս հակամարտության կարգավորումից հետո։ Երբ հակամարտությունը լուծվի, և Արցախում խաղաղություն հաստատվի, ԵՄ-ն պատրաստ կլինի զգալի գումարներով աջակցել այդ տարածքի բնակիչներին»,- ասել է Սվիտալսկին։ Ապրիլի 27-ին հայտնի է դարձել, որ ԵՄ-ի երևանյան գրասենյակի աշխատակից է ձերբակալվել: ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը: ՔԿ վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 10 անձ, կան նաև հետախուզման մեջ գտնվող անձինք: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից |