Արմեն Երիցյանը հետմահու պարգրևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»29 մայիսի 2017 - 09:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Երիցյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանանով: Նա պարգևատրվել է երկարամյա անբասիր ծառայության, Հայաստանում փրկարար ծառայության զարգացման և կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի և անմնացորդ նվիրման համար: Նախագահական նստավայրում Հանրապետության տոնի կապակցությամբ կայացած պարգևատրման արարողությանը Արմեն Երիցյանի պարգևը ստացել է նրա կինը՝ Մերի Երիցյանը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Երիցյանը մահացել է 2016թ. դեկտեմբերի 13-ին, երկարատև ծանր հիվանդությունից հետո: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը շնորհվում է պետական, հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության, հայրենիքի պաշտպանության, ազգային անվտանգության, ինչպես նաև հումանիտար բնագավառներում նշանակալի նվաճումների և մատուցած այլ ակնառու ծառայությունների համար: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |