Շարմազանովն ակնարկել է Բելառուսի դեսպանին ԼՂ հարցում Միսնկից դժգոհության մասին29 մայիսի 2017 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Արցախի հարցում պետք է հավատարիմ մնալ ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը: Այս մասին մայիսի 29-ին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ հանդիպմանը: «Եթե մենք ուզում ենք լուծել խնդիրը, պետք է պատճառը հասկանանք, իսկ պատճառն այն է, որ Ադրբեջանը չի ճանաչում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Հակամարտության խաղաղ կարգավորման համար Արցախի ժողովուրդը պետք է ամբողջությամբ իրացնի ինքնորոշման իր իրավունքը»,-ասել է Շարմազանովը: Նա կարևորել է միջազգային հարթակներում համախմբված աշխատելը և միմյանց աջակցելը, այդ թվում՝ ՀԱՊԿ ԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ խորհրդարանական մեր պատվիրակությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հանդես է գալիս հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման օգտին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականներն այս հարցում պետք է հավատարիմ լինեն ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը հնարավորություն կտա ընդլայնելու Հայաստանի և Բելառուսի միջև տնտեսական կապերի զարգացումը՝ նշելով, որ ԵԱՏՄ անդամակցությունն այս հարցում լայն հնարավորություններ է ընձեռում: Դեսպանը նախ շնորհավորել է նորընտիր խորհրդարանին ԱԺ ընտրությունների անցկացման առթիվ և վստահեցրել, որ երկու բարեկամ երկրների խորհրդարանների համագործակցությունն այսուհետ ևս շարունակելու է զարգանալ վերընթաց հունով: Պարոն Նազարուկը ևս կարևորել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստն անցկացնել ամռանը՝ Մինսկում: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, միջազգային տարբեր հարթակներում համագործակցությանը, երկու երկրների քաղաքական և տնտեսական կապերին առնչվող հարցեր: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |