ՀՀ լողորդները նվաճել են Վրաստանի բաց առաջնության մեդալների մոտ 70%-ը

ՀՀ լողորդները նվաճել են Վրաստանի բաց առաջնության մեդալների մոտ 70%-ը

PanARMENIAN.Net - Հայաստանի լողի մինչև 14 տարեկանների հավաքականը գերազանց է հանդես եկել Թբիլիսիում մայիսի 27-28-ին անկացված Վրաստանի լողի բաց առաջնությունում, որին ընդհանուր առմամբ մասնակցել է 110 մարզիկ:

Չնայած Հայաստանը մրցավայր ժամանել էր 16 լողորդով, սակայն նվաճել է խաղարկվող մեդալների մոտ 70 տոկոսը՝ 32 ոսկե, 10 արծաթե և 10 բրոնզե, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Լողի հայկական դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանը հայտնել է, որ բոլոր մեդալակիրներին թվարկելը շատ ժամանակ կխլի և նշել է միայն նրանց անունները, որոնք առավել հաջող են հանդես եկել:

Տղաներ. Միխաիլ Շախնազարով և Տարոն Սքիզաս՝ 6-ական ոսկե մեդալ:

Աղջիկներ. Եվա Կարապետյան՝ 5 ոսկի, 1 արծաթ, Լուսինե Վասիլյան՝ 3 ոսկի, 2 արծաթ, Սյուզաննա Գրիգորյան՝ 3 ոսկի,1 արծաթ:

Լողի Հայաստանի հավաքականների համալրումը կատարվել է ապրիլին անցկացված Հայաստանի առաջնության արդյունքներով:

Հուլիսի 16-ից 30-ն անցկացվելիք ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացված է լինելու չորս լողորդով:

Կարդացեք նաև՝ Հայ աթլետները՝ Վրաստանի բաց առաջնության չեմպիոններ

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---