Հզոր փոթորիկ Մոսկվայում. 11 զոհ կա

Հզոր փոթորիկ Մոսկվայում. 11 զոհ կա

PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին Մոսկվայում հզոր փոթորիկի հետևանքով 11 մարդ է զոհվել: Այդպիսի տվյալներ է բերում Ինտերֆաքսը աղբյուրի վրա հղումով:

Փոթորիկն ուղեկցվել է հորդառատ անձրևով և ամպրոպով: Հանրային տրանսպորտի կանգառներից մեկը քամին պոկել է տեղից:

Ավելի վաղ հայտարարվել էր 8 զոհի մասին:

Մոսկվայի առողջապահության դեպարտամենտում զոհերի մասին տեղեկությունը հաստատել են: Ըստ գերատեսչության 50 տուժած կա, այդ թվում երեխաներ:

Զոհվածների ընտանիքները հատուցում կստանան քաղաքի իշխանություններից:

Ըստ եղանակի տեսության «Ֆոբոս» կենտրոնի, փոթորիկն արդեն դադարել է, սակայն դեռ հնարավոր են կարճատև անձրևներ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---