«Ձայն տուր, ով կղզյակ» խորագրով ցուցահանդես կբացվի![]() 30 մայիսի 2017 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Մխիթարյան միաբանությունը 2017 թվականին նշում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվելու 300-ամյակը: Մխիթար Սեբաստացու, ինչպես նաև՝ միաբանության գործունեությունը հանրության լայն շրջանակներին ներկայացնելու ու հանրահռչակելու նպատակով սեպտեմբերի 21-ին «Զվարթնոց» պատմամշակութային-արգելոց թանգարանում կբացվի «Ձայն տուր, ով կղզյակ» խորագրով ցուցահանդեսը: Հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը հիմնադրել է Մխիթար Սեբաստացին` 1701 թ., Կոստանդնուպոլսում: 1717 թ. միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սբ. Ղազար կղզում` կյանքի կոչելով Մխիթարյան միաբանության կարգախոսը` «Ի փառս Աստուծոյ եւ յանուն լուսաւորութեանն ազգի մերոյ»: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, որ ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են տարեսկզբից: Նախանշվող ցուցադրությունը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը հանդիպել է Հայաստանի Մխիթարյան կրթահամալիրի պատասխանատու Հայր Եղիայի հետ, քննարկել ցուցադրության կազմակերպչական աշխատանքներին, արխիվային ու բնագիր նյութերին առնչվող հարցեր: ՊՈԱԿ-ի տնօրենը խոսել է Մխիթարյան միաբանության արխիվային հարուստ նյութերի որոշ մասը ցուցադրությանը ներկայացնելու, մասնավորապես` միաբանության կազմավորմանը վերաբերող հռչակագրի, միաբանությունում սովորած ու աշխատած նշանավոր մարդկանց, օտարազգի հանճարների բնագիր նյութերի, անձնական իրերի և այլնի մասին: Կարդացեք նաև՝Ինչպես ստեղծվեց Մխիթարյան միաբանությունը ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |