«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է շուրջ 15 միլիոն դոլար

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի 10-րդ հեռուստամարաթոնի ընթացքում, որը նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ Լոս Անջելեսում, նախնական տվյալներով հավաքվել է 15 միլիոն 275 հազար դոլար: Դրամահավաքին, որի միջոցները կհատկացվեն Հայաստանի եւ ԼՂՀ գյուղական համայնքների զարգացմանը, մասնակցել են ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ասիայի եւ Միջին Արեւելքի հայերը:



Նշենք, որ նոյեմբերի 14-16-ին Հայաստանում, նոյեմբերի 15-18 եվրոպական երկրներում եւ Արգենտինայում անցել են հեռախոսամարաթոններ, որոնց ընթացքում հավաքվել է 1 միլիոն 400 հազար եվրո եւ 250 հազար դոլար: Դրամահավաքի տեսակետից ռեկորդային է համարվում 2006 թվականը, երբ «Արցախի վերածնունդ» ծրագրի համար հավաքվեց 13, 7 մլն դոլար:



«Հայաստան» համահայկական հիմնադրամը սահմանվել է 1992 թվականին Հայաստանի նախագահի հրամանագրով: Իր գործունեության 15 տարվա ընթացքում իրագործվել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զարգացման ծրագրեր 165 մլն դոլար արժողությամբ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գլխավորում է ՀՀ նախագահը, գործադիր տնօրենն է Վահե Աղաբեկյանցը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---