ՃՈ-ն Telegram-ում ալիք կբացի![]() 30 մայիսի 2017 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ Telegram բջջային հավելվածի միջոցով տեղեկություններ տրամադրելու համակարգը: Համակարգից օգտվելու համար անձը պետք է ներբեռնի բջջային հավելվածը, որում փնտրի և ընտրի ROADPOLICEbot ենթահավելվածը: Այնուհետև, անհրաժեշտ է համապատասխան ցանկից ընտրել «գրանցել նոր մեքենա» հրահանգը և մուտքագել տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (12YY345 կամ 345YY12 ձևաչափով) և հաշվառման վկայագրի սերիա-համարը (օրինակ՝ LZ999999 ձևաչափով): Եթե ուղարկված տվյալները ճիշտ են և հաշվառման համարանիշ ու հաշվառման վկայագրի սերիա-համար տվյալների զույգն իրականում առկա է Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա պատասխան այն մասին, որ նշված տրանսպորտային միջոցի տվյալներն ավելացվել են վարչական որոշումների վերաբերյալ տեղեկությունների հասանելիության ցանկում: Եթե ուղարկված տվյալները ճիշտ չեն և հաշվառման համարանիշ ու հաշվառման վկայագրի սերիա-համար տվյալների զույգն առկա չէ Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա համապատասխան պատասխան: Բջջային հավելվածի ներբեռնումն ու հետագայում տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ տեղեկություններ դիտելն անվճար են: Ոստիկանությունը տեղեկացնում է նաև, որ ներկայումս համակարգը գործում է փորձնական եղանակով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |