Ադրբեջանական բանակում ծառայող բողոքականները չե՞ն կռվի հայերի դեմ

PanARMENIAN.Net - Եթե պատերազմի վերսկսման դեպքում ադրբեջանական բանակում բողոքականներ լինեն, նրանք չեն պայքարի հայերի դեմ: Այդ մասին Բաքվում հայտարարել է Իսլամական համալսարանի ռեկտոր Հաջի Սաբիր Հասանլին «Մամուլն ու կրոնը» խորհրդաժողովում: Նրա խոսքերով, բողոքականներն անընդունելի են համարում պատերազմելը, ուստի չեն մասնակցի զինված պայքարին քրիստոնյաների դեմ: «Նման հարցերը պարտադիր պետք է հաշվի առնվեն Ադրբեջանի ռազմական համակարգում»,-ասել է Հասանլին:



Նա հավելել է, որ Ադրբեջանում կա վահաբիզմի խնդիր, սակայն այդ հարցը չափազանցվում է ԶԼՄ-ներում: Ըստ Հասանլիի, ներկայումս հարյուրավոր երիտասարդներ են գտնվում վահաբիզմի եւ բողոքականության ազդեցության տակ: «Սակայն նախորդ տարիների համեմատ այժմ Ադրբեջանում կրոնական վտանգ չկա: Վահաբիզմը դա աղանդ չէ, այլ քաղաքական հոսանք է: Վահաբիզմը երբեք կրոնական աղանդ չի եղել եւ կապված չէ կրոնի հետ»,-նշել է Իսլամական համալսարանի ռեկտորը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---