ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Սպիտակի երկրաշարժի 20-ամյա տարելիցի կապակցությամբ հանձնաժողով ստեղծելու մասին23 նոյեմբերի 2007 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 23-ին հրամանագիր է ստորագրել 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին, հաղորդում է Հայաստանի մամլո ծառայությունը: Հանձնաժողովը գլխավորում է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: Պետական հանձնաժողովին հանձնարարված է մինչեւ 2008 թվականի հունվարի 15-ը հաստատել 1988 թվա֊կա֊նի դեկտեմբերի 7-ին Հայաuտանում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարե֊լի֊ցին նվիրված միջոցառումների ծրագիրը, իսկ կառավարությանը` ապահովել նշված ծրա֊գրով նախատեսված միջոցառումների անցկացման ֆինանսավորումը եւ իրա֊կա֊֊նա֊ցումը:Հիշեցնենք, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ժամանակով ժամը 11:41-ին ուժգին երկրաշարժի հետեւանքով ավերվեցին մի քանի քաղաքներ եւ շուրջ 300 գյուղ: Զոհվեց շուրջ 25 հազար մարդ, 140 հազարը դարձան հաշմանդամներ, առանց տանիքի մնացին մեկ միլիոնից ավելին: Անսովոր ուժի ստորերկրյա ցնցումները 30 վայրկյանների ընթացքում ոչնչացրեցին Սպիտակը, որը երկրաշարժի կենտրոնում էր, ավերակների վերածեցին Լենինականը (Գյումրի), Ստեփանավանը, Կիրովականը (այժմ Վանաձոր): Երկրաշարժի գոտին ընդգրկեց շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք, ստորերկրյա ցնցումները զգացվեցին Երեւանում եւ Թբիլիսիում: Ինչպես նշում են փորձագետները, էպիկենտրոնում այնքան էներգիա արտազատվեց, որ համարժեք էր Խիրոսիմայի վրա գցված տասը ատոմային ռումբերի պայթյունին: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |