Լապշինը Բաքվի մեկուսարանում հանդիպել է մոր հետ30 մայիսի 2017 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Բաքվի մեկուսարանում կալանքի տակ պահվող հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը ձերբակալվելով Մինսկում արտահանձնվել է Ադրբեջան, հանդիպել է մոր հետ: Ըստ փաստաբան Էդուարդ Չերնինի, հանդիպումը տեղի է ունեցել մեկուսարանի բուժկետում: Ըստ փաստաբանի, Բելլա Լապշինան Բաքու է ժամանել քննության ընթացքով հետաքրքրվելու և որդու ինքնազգացողության մասին տեղեկանալու նպատակով: Նրան իրազեկել են, որ քննությունն իր որդու գործով ավարտվել է, հայտնում է Trend.az-ը: Փաստաբանը հավելել է նաև, որ քրգործով քննությունն ավարտված է, գործը գտնվում է ուսումնասիրման փուլում, հետո նյութերը կուղարկվեն դատարան: 2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Եվրահանձնաժողովը հայտարարել են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին Գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի Փաշինյանը՝ Սխինասին․ Կարևոր պահ է՝ սկսվում են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները Սխինասը շեշտել է Եվրոպական միության շահագրգռվածությունը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ Fastex-ն Օլիմպիադայի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290,000 FTN-ով Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե և 1 բրոնզե Ուկրաինացի գինեգործները կոչ են արել պատժամիջոցներ սահմանել ՀՀ և Վրաստանի դեմ Նշվել է, որ հայկական ու վրացական արտադրության ալկոհոլը շարունակում է առաքվել Ռուսաստանի շուկա և նաև Ուկրաինա |