Թուրքիայում հայամետ քուրդ պատգամավորին ձերբակալելու որոշում է կայացվել![]() 30 մայիսի 2017 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Թուրքական դատարանը քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր, Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրին ձերբակալելու որոշում է կայացրել: Դիարբեքիրի դատարաններից մեկում Բայդեմիրի դեմ ընթացող դատավարության շրջանակներում քուրդ գործիչը մեղադրվում է քաղաքապետ եղած ժամանակ ոստիկանների վիրավորանք հասցնելու մեջ: Որոշումը կայացվել է գործով 4-րդ դատական նիստի ժամանակ, թուրքական Demokrathaber.org-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Հայամետ քուրդ քաղաքական գործիչը բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող հայտարարություններով: Վերինս 2014-ին եկել է Հայաստան, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել ու հարգել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Բայդեմիրի քաղաքապետ եղած ժամանակ է իրականացվել նաև Դիարբեքիրում գտնվող Սբ. Կիրակոս հայկական ավերված եկեղեցու վերականգնման ծրագիրը: Նախագծի ծախսերի մի զգալի մասն էլ իր վրա էր վերցրել քաղաքապետարանը: Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին հանդիսացող Սբ. Կիրակոս եկեղեցին, սակայն, վերականգնվելուց մի քանի տարի անց՝ 2015-ին զգալի վնաս կրեց շրջանում տեղի ունեցած թուրք-քրդական բախումների հետևանքով: Ներկա դրությամբ փակված են բոլոր մուտքերը, որոնք տանում են այն թաղամաս, որտեղ գտնվում է եկեղեցին, ինչի պատճառով վնասի ճշգրիտ չափերը դեռևս հնարավոր չէ ճշտել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |