ԶԼՄ-ներ. Ահաբեկչությունը Քաբուլում 50 մարդու կյանք է խլել

ԶԼՄ-ներ. Ահաբեկչությունը Քաբուլում 50 մարդու կյանք է խլել

PanARMENIAN.Net - Առնվազն 50 մարդ է զոհվել և մոտ 150-ը վիրավորվել է մայիսի 31-ի առավոտյան Քաբուլում հնչած պայթյունի արդյունքում: Այդ մասին Twitter-ում հայտնել է աֆղանական Pajhwok գործակալությունն առողջապահության նախարարության վրա հղումով:

Աֆղանստանի մայրաքաղաքում ականապատ մեքենա է պայթել: Ըստ առողջապահության նախարարության, զոհվել է 15 մարդ, վիրավորվել՝ 300-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ պայթյունն Աֆղանստանի մայրաքաղաքում հնչել է Գերմանիայի դեսպանատան հարևանությամբ: Դիվանագիտական ներկայացուցչություններից բացի, այնտեղ է տեղակայված մի շարք գերատեսչություններ, այդ թվում Ազգային անվտանգության տնօրինությունը:

Դեռևս խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը, գրում է Lenta.ru-ն:

Ապրիլի 28-ին աֆղանական «Թալիբան» շարժումը հայտարարել է ամենամյա գարնանային հարձակման մեկնարկի մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---