23 նոյեմբերի 2007 - 17:46 AMT
Բաքուն հույս ունի ստանալու Թեհրանի աջակցությունը Ղարաբաղի հարցում
Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովը հույս է հայտնել Իրանի աջակցության առումով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «Հուսով եմ, որ Իրանը հետագայում եւս աջակցություն կցուցաբերի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար»,- ասել է նա Իրանի խորհրդարանի նախագահ Գուլամալի Հադադ Ադիլի հետ հանդիպմանը ուրբաթ օրը:

Ասադովը նշել է ադրբեջանա-իրանական տնտեսական կապերի հաջող զագացումը` նշելով երկու երկրների ապրանքաշրջանառության աճի դրական դինամիկան: Նրա խոսքերով, փոխադարձ առեւտրի ծավալը ացյալ տարվա 380 միլիոն դոլարից հասել է 450 միլիոն դոլարի ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսների դրությամբ:

Ասադովը նաեւ տեղեկացրել է, որ Իրանի եւ Ադրբեջանի համագործակցության իրավական բազան այսօրվա դրությամբ կազմում է 85 երկկողմանի փաստաթուղթ տարբեր բնագավառներում համագործակցելու մասին:

Իր հերթին, իրանական խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, մասնավորապես, որ նրա կողմից ներկայացվող երկիրը Ադրբեջանի հետ համագործակցության զարգացմանն ու հարաբերությունների ամրապնդմանը մեծ նշանակություն է տալիս, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: